երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մենք կարող ենք օգտակար լինել միմյանց, եթե իսկապես միավորենք մեր ուժերը. Լուկաշենկոն՝ Իրանի նախագահին

Մենք կարող ենք օգտակար լինել միմյանց, եթե իսկապես միավորենք մեր ուժերը. Լուկաշենկոն՝ Իրանի նախագահին

Բելառուսն ու Իրանը կարող են օգտակար լինել միմյանց, եթե միավորեն ուժերը՝ դիմակայելու արտաքին ճնշմանը: Այս մասին Թեհրան կատարած այցի ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲելՏա-ն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ամեն անգամ մեծ հարգանքով եմ հետևում, թե ինչ տոկունությամբ է Իրանի ժողովուրդը դիմակայում արտաքին ճնշմանը, այլոց կամքը պարտադրելու փորձերին, թե ինչպես եք դուք, չնայած այս ամենին, զարգացնում ժամանակակից տեխնոլոգիաներն ու միջուկային էներգետիկան։

Ինչպես մենք այսօր հստակեցրինք Իրանի նախագահի հետ՝ մենք կարող ենք օգտակար լինել միմյանց, եթե իսկապես միավորենք մեր ուժերը՛՛: 

Բելառուսի նախագահը Իրանին բնութագրել է որպես առևտրային և մշակութային ամենազարգացած քաղաքակրթություններից մեկի օրրան, ՛՛որով առևտրային ուղիներ էին անցնում Ամերիկայի հայտնաբերումից դեռ շատ առաջ՛՛:

  • Կիսվել: