չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
Մենք Իրանի հետ հայտնվել ենք նույն նավակում և բացարձակապես չենք ափսոսում դրա համար. Լուկաշենկո

Մենք Իրանի հետ հայտնվել ենք նույն նավակում և բացարձակապես չենք ափսոսում դրա համար. Լուկաշենկո

Լուկաշենկոն մատնանշել է Մինսկի և Թեհրանի քաղաքականության մեջ բազմաթիվ նմանատիպ պահեր:

«Մենք Իրանի հետ նույն նավակում ենք հայտնվել և բացարձակապես չենք ափսոսում դրա համար։

Մեզ փորձում են զրպարտել Արևմուտքի ԶԼՄ-ներում։

Այնուամենայնիվ, մենք և պատժամիջոցներին, և այլ ճնշումներին դեռ դիմանում ենք»,-հայտարարել Է Բելառուսի ղեկավարը։

Քննարկվել են  նաև երկկողմ հարաբերությունները, երկրների համագործակցության հարցերը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

«Մեզ անհրաժեշտ է համատեղ գործողություն ձեր երկրի հետ։ Մենք շարժվում ենք դեպի բազմաբևեռ աշխարհ։

Սա շատ դժվար ճանապարհ է լինելու...Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ Բելառուսը միշտ եղել է Իրանի հուսալի գործընկերը։ Եվ մենք պատրաստ ենք արժանապատվորեն քայլել մեր ճանապարհով»,հայտարարել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: