կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք բաց ենք երկխոսության համար. Պուտինը՝ ԱԷՄԳ-ի տնօրենին

Մենք բաց ենք երկխոսության համար. Պուտինը՝ ԱԷՄԳ-ի տնօրենին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված իրավիճակը:

Պուտինը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք շատ ուրախ ենք տեսնել Ձեզ և հաճույքով կքննարկենք բոլոր հարցերը, որոնք մեզ փոխադարձաբար հետաքրքրում են, գուցե ինչ-որ մտահոգություն են առաջացնում, ինչպես Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մենք բաց ենք երկխոսության համար՛՛։

Իր հերթին Գրոսին ասել է. ՛՛Այսօրվա քննարկվող հարցերը չափազանց կարևոր են, քանի որ կան թեմաներ, որոնք անմիջական առնչություն ունեն Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված միջուկային ֆիզիկական անվտանգության հետ՛՛:

  • Կիսվել: