հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Մեկնարկել են Էրդողան-Զելենսկի բանակցությունները

Մեկնարկել են Էրդողան-Զելենսկի բանակցությունները

Ուկրաինայի Լվով քաղաքում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Բանակցություններն ընթանում են Պոտոցկիների պալատում։

Նախ Էրդողանը բանակցություններ կվարի Զելենսկու հետ դեմ առ դեմ ձևաչափով։ Այնուհետև տեղի կունենա Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի եռակողմ հանդիպումը: Խորհրդակցությունների արդյունքում կկազմակերպվի Թուրքիայի, Ուկրաինայի առաջնորդների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը։

  • Կիսվել: