Մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ, ամենայն հավանականությամբ՝ եզրափակիչ փուլը
Բելառուսի Գոմելի մարզում արդեն մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են դիվանագիտական շրջանակներից։
«Հենց նոր մտան, սկսվեց բանակցությունների երրորդ փուլը, ենթադրաբար դա եզրափակիչը կլինի»,-նշել է կայքի աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չորս ժամից ավելի ձգված բանակցությունների ընթացքում եղել է երկու ընդմիջում: