երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մեկ օրում Ուկրաինայի հարեւան երկրներ են ժամանել ավելի քան 32 հազար փախստականներ. ՄԱԿ

Մեկ օրում Ուկրաինայի հարեւան երկրներ են ժամանել ավելի քան 32 հազար փախստականներ. ՄԱԿ

Ավելի քան 5,26 միլիոն փախստականներ են Ուկրաինայից ժամանել հարեւան երկրներ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Մեկ օրում այդ թիվն ավելացել Է ավելի քան 32 հազարով, ապրիլի 26-ին հայտնել Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը:

Վարչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 25-ն Ուկրաինան լքածների թիվը հասել Է 5 264 666-ի: Մեկ օրում հարեւան երկրների սահմաններն Է հատել 32 652 մարդ՛ ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 25-ը Ռուսաստան Է ժամանել 614 318 փախստական, Լեհաստան՝ 2 922 978, Ռումինիա՝ 782 598, Հունգարիա՝ 496 914 փախստական:
 

Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունն ապրիլի 26-ին դիմել Է համաշխարհային հանրակցությանը՝ 1,85 միլիարդ դոլար տրամադրելու կոչով՝ Ուկրաինայից հարեւան պետւթյուններում 5,3 միլիոն փախստականների կարքների համար: ՄԱԿ-ի վարչության սկզբնական կանխատեսումներում, որոնք հրապարակվել են փետրվարի 25-ին, խոսքն այն մասին Էր, որ Ուկրաինան կարող Է լքել մինչեւ 4 միլիոն փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: