Մեկ օրում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու կործանիչ է կործանվել
Հարավային Կորեայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչ է կործանվել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս թռչել։
F-16-ը վթարի է ենթարկվել Յոնջու քաղաքի մոտակայքում գտնվող լեռներում՝ գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան: Հետաքննվում են վթարի բոլոր հանգամանքները:
Նշենք, որ ավելի վաղ ևս մեկ F-16 ինքնաթիռ կործանվել էր թուրքական Բալըքեսիր քաղաքում:



