շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեդինսկին բացատրել է, թե ինչու են Ուկրաինայի հետ բանակցությունները տեսակապի ձեւաչափով անցկացվում

Մեդինսկին բացատրել է, թե ինչու են Ուկրաինայի հետ բանակցությունները տեսակապի ձեւաչափով անցկացվում

Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսում դեմ առ դեմ բանակցությունների երեք փուլից հետո որոշեցին դրանք շարունակել տեսակապի միջոցով՝ ժամանակ, ջանք եւ գումար խնայելու համար։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բելառուսում տեղի ունեցավ դեմ առ դեմ բանակցությունների երեք փուլ, բայց մենք նայեցինք. քանի որ լոգիստիկան շատ բարդ է, ժամանակ, ջանք եւ գումար խնայելու համար որոշեցինք խուսափել գիշերակացով Բելառուս թռիչքներից եւ սահմանափակվել ամենօրյա աշխատանքով՝ առավոտից երեկո տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է Մեդինսկին։

 

  • Կիսվել: