երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մասնակի զորահավաքի որևէ նոր ալիք Ռուսաստանում չկա. Պեսկով

Մասնակի զորահավաքի որևէ նոր ալիք Ռուսաստանում չկա. Պեսկով

ՌԴ–ում մասնակի զորահավաքի նոր ալիք չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որևէ նոր ալիք չկա, այս հարցում յուրաքանչյուր կոնկրետ նահանգապետից է պետք ճշտել, թե ինչ ի նկատի ունեն իրենք», – ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք «զորահավաքային նոր առաջադրանքը» կապված է ռուսաստանցիների զորահավաքի նոր ալիքի հետ։Նախօրեին Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտնել էր, որ մարզը «զորահավաքային նոր առաջադրանք է» ստացել և արդեն սկսել է այն կատարել։

«Որոշակի սխալներ և թերություններ այդ համակարգի աշխատանքում բոլորն են նկատել, ոչ միայն մասնագետները։ Ակնհայտ է, չէ՞ որ Պուտինն ասաց, որ եթե մենք դա չանեինք, չէինք իմանա առկա խնդիրների մասին, դա մեր նախագահի խոսքերն էին։ Այդ իսկ պատճառով այժմ միջոցներ են ձեռնարկվելու այդ համակագը կարգի հրավիրելու համար», – ասել է Պեսկովը։

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանում այժմ առկա զորահավաքային համակարգն անհրաժեշտ է արդիականացնել։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Պեսկովը, ՌԴ զորահավաքային համակարգի արդիականացումը որևէ կապ չունի զորահավաքի շարունակման հետ, պարզապես համակարգը պետք է կարգի բերվի։

«Ցանկացած պետություն պետք է արդյունավետ զորահավաքային համակարգ ունենա համապատասխան իրավիճակների համար», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

  • Կիսվել: