Մասնակի զորահավաքի հետ կապված՝ ՌԴ սահմանների փակման մասին որոշումներ չկան. Պեսկով
Այս պահին մասնակի զորահավաքի հետ կապված՝ այլ պետությունների հետ Ռուսաստանի սահմանների փակման մասին որոշումներ չկան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի պատճառով սահմանների հնարավոր փակման մասին։
«Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ։ Այս պահին այդ հարցի վերաբերյալ որոշումներ չկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը կարող է հաստատել այլ պետությունների հետ Ռուսաստանի սահմանների ենթադրյալ փակման մասին լուրերը։
Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից նախագահի հրամանագրով մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է 1000 կիլոմետրանոց շփման գծի եւ Ուկրաինայի ազատագրված տարածքների վերահսկման համար։