հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մարս մոլորակից առաջին գունավոր լուսանկարներ են հրապարակվել․ NASA (ուղիղ)

Մարս մոլորակից առաջին գունավոր լուսանկարներ են հրապարակվել․ NASA (ուղիղ)

Perseverance մարսագնացը Կարմիր մոլորակից առաջին գունավոր լուսանկարներն է ուղարկել: Այս մասին հայտնում է NASA-ն:

NASA-ն շարունակում է լուսանկարներ ստանալ:

Բարձր որակի առաջին լուսանկարն արվել է Hazcam ֆոտոխցիկով, որը տեղադրված է մարսագնացի ստորին մասում: Այս սարքի հիմնական խնդիրն է ուսումնասիրել պոտենցիալ վտանգավոր օբյեկտները: Մեկ այլ լուսանկար է ֆիքսել մարսագնացի 6 անիվներից մեկը, լուսանկարներում երևում է նաև կարմիր մոլորակի վրա գտնվող ժայռերն ու մակերեսի փոշին:

 

  • Կիսվել: