չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մարոկկոյում երկրաշարժից զոհերի թիվն ավելացել է

Մարոկկոյում երկրաշարժից զոհերի թիվն ավելացել է

Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2122-ի, տուժել է ավելի քան 2400 մարդ։ Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:

Նշվում է, որ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ տարերային աղետից այս կամ այն ​​կերպ տուժել է ավելի քան 300 հազար մարդ։

  • Կիսվել: