շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մարոկկոյում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. զոհվել է մոտ 300 մարդ

Մարոկկոյում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. զոհվել է մոտ 300 մարդ

Մարոկկոյի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 6,8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 296 մարդ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բարձր Ատլաս լեռներում՝ Մարաքեշից 71 կմ հարավ-արևմուտք, 18,5 կմ խորության վրա, հայտնում է USGS-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23:11-ին (22:11 GMT): 19 րոպե անց հետցնցում է գրանցվել 4,9 մագնիտուդով։

Նախարարության տվյալներով՝ մարդիկ են զոհվել Մարաքեշում և նրանից հարավ ընկած մի քանի շրջաններում։

«Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով Ալ Հաուզ, Մարաքեշ, Ուարզազատ, Ազիլալ, Շիշաուա և Տարուդանտ նահանգներում և մունիցիպալիտետներում 296 մարդ է զոհվել»,- ասվում է զեկույցում։ 153 մարդ տուժել է և հոսպիտալացվել։

Մարաքեշի հին քաղաքում որոշ շենքեր փլուզվել են, Reuters-ին հայտնել է բնակիչներից մեկը։

  • Կիսվել: