երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մարիուպոլից տարհանման ժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ն լռության ռեժիմի պահպանում է երաշխավորում. Զելենսկի

Մարիուպոլից տարհանման ժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ն լռության ռեժիմի պահպանում է երաշխավորում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմի պահպանում՝ Մարիուպոլից քաղաքացիական խաղաղ բնակչության տարհանման և քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է տեսաուղերձի ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուկրաինական զորքերը երաշխավորում են լիակատար լռություն ողջ երթուղու երկայնքով, որպեսզի Մարիուպոլը ստանա սնունդ, ջուր, դեղամիջոցներ, իսկ Մարիուպոլի խաղաղ բնակիչները կարողանան մեկնել անվտանգ տարածք՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ այսօր ևս մեկ փորձ է արվելու Մարիուպոլից մարդկանց տարհանումը կազմակերպելու համար: Քաղաքի բնակիչներին տարհանելու նախորդ բոլոր փորձերը տապալվել են:

 

 

  • Կիսվել: