կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Մանրամասներ՝ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռակոծությունից

Մանրամասներ՝ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռակոծությունից

Եմենի հութիները հրթիռակոծել են Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանը, ինչի հետևանքով վիրավորվել է 6 մարդ: Այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։

Նշվում է, որ վիրավորների թվում են 50-ամյա տղամարդ՝ միջին ծանրության վիճակում, վերջույթների վնասվածքներով, և 54 ու 38 տարեկան երկու կին՝ բավարար վիճակում, որոնք տուժել են հարվածային ալիքից։

64-ամյա մի տղամարդ թեթև վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ նրա վրա է ընկել հրթիռի անկման վայրից պոկված առարկա, ևս երկու կին՝ 22 և 34 տարեկան, թեթև վնասվածքներ են ստացել թաքստոց վազելիս։

Եվս երկու մարդ հոսպիտալացվել է սուր տագնապային վիճակի պատճառով։ Վիրավորները տեղափոխվել են Իսրայելի կենտրոնական հատվածի հիվանդանոցներ:

  • Կիսվել: