կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Մալթան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտը

Մալթան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտը

Մալթան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին հայտարարությունը, ինչը, ըստ այդ երկրի արտգործնախարար Իեն Բորջի, նշանակալի քայլ է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ճանապարհին:

«Մենք ողջունում ենք երկու կողմերի հավատարմությունը երկխոսությանը և հուսով ենք, որ վերջնական պայմանագիրը հնարավորինս արագ կստորագրվի», գրված է արտգործնախարարի X-ի էջում։

  • Կիսվել: