երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մակրոնը ժամանել է Ուզբեկստան

Մակրոնը ժամանել է Ուզբեկստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Ուզբեկստան, հայտնում է Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ Սամարղանդի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են վարչապետ Աբդուլլա Արիպովը և այլ պաշտոնյաներ։

Սամարղանդում բարձր մակարդակի բանակցություններում կքննարկվեն Ուզբեկստանի և Ֆրանսիայի միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։ Աղբյուրի համաձայն, ուշադրության կենտրոնում են լինելու առևտրատնտեսական, նորարարական, ներդրումային և մշակութային-հումանիտար ոլորտներում գործնական համագործակցության ընդլայնման հարցերը։

Ակնկալվում է, որ Ուզբեկստանի ղեկավար Շավքաթ Միրզիյոևը և Մակրոնը կմասնակցեն համատեղ բիզնես ֆորումին։

  • Կիսվել: