ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մակրոնը Պուտինին հայտնել է գազի համար ռուբլով վճարելու անհնարինության մասին

Մակրոնը Պուտինին հայտնել է գազի համար ռուբլով վճարելու անհնարինության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մեկ ժամ: Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև Մոսկվայի որոշումը՝ անցնել ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելուն։

Մակրոնն ասել է, որ անհնար է գազի պայմանագրերի համար վճարել ռուբլով:

Հաղորդվում է նաև, որ Պուտինն ու Մակրոնը քննարկել են Մոսկվայի ու Կիևի միջև բանակցությունների հերթական փուլը, որը տեղի է ունեցել Ստամբուլում։ ՌԴ նախագահը խոսել է ռուս զինվորականների կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու և անվտանգ տարհանման միջոցների մասին:

Ինչպես հայտնել է ֆրանսիական կողմը՝ նախագահները եկել են այն եզրակացության, որ Մարիուպոլում մարդասիրական գործողությունն այժմ անհնար է։

 

  • Կիսվել: