Պեկինում հանդիպել են Չինաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի իր գործընկեր Վան Իի հետ: Հանդիպումը կայացել է երկու երկրների ղեկավարների՝ մայիսին Փարիզում նախատեսված հանդիպմանն ընդառաջ, տեղեկացնում է Euronews-ը։
Սեժուրնեն հայտնել է, որ կողմերը քննարկել են իրենց տնտեսական հարաբերություններն «ամրապնդելու և վերահավասարակշռելու ցանկությունը»։
Նշվում է, որ նաև նաև արտահայտել է եվրոպացի պաշտոնյաների հիմնական մտահոգությունները՝ կապված այն բանի հետ, որ չինական մատչելի էլեկտրական մեքենաների հոսքը կարող է ազդել Եվրոպայում ավտոարտադրության և աշխատաշուկայի վրա։
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ըստ Սեժուրնեի՝ Ֆրանսիան ակնկալում է, որ Չինաստանը «հստակ ուղերձներ կփոխանցի Ռուսաստանին»։ Նա հավելել է, որ Ֆրանսիան վճռական է՝ սերտ երկխոսություն պահպանելու Չինաստանի հետ Ուկրաինայում տևական խաղաղության հասնելու ուղիներ գտնելու գործընթացին նպաստելու նպատակով: