երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՄԱԿ-ը չի արտացոլում այսօրվա իրողությունները․ Մոդին կոչ է արել բարեփոխել այն

ՄԱԿ-ը չի արտացոլում այսօրվա իրողությունները․ Մոդին կոչ է արել բարեփոխել այն

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ելույթ է ունեցել G7-ի գագաթնաժողովում։ Նրա ելույթից խոսքերը մեջբերում է The Economic Times-ը։

Հանդիպման ընթացքում Մոդին կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը, որը չի համապատասխանում ժամանակակից պայմաններին։

«ՄԱԿ-ը չի արտացոլում այսօրվա իրողությունները։ Քսաներորդ դարում հիմնադրված կազմակերպությունները չեն արտացոլում քսանմեկերորդ դարի իրականությունը: Դրա համար անհրաժեշտ է բարեփոխել այնպիսի խոշոր ինստիտուտները, ինչպիսին ՄԱԿ-ն է»,- հորդորել է նա։

Քաղաքական գործիչը հավելել է, որ ՄԱԿ-ը պետք է «դառնա գլոբալ Հարավի ձայնը»։

Հակառակ դեպքում կազմակերպությունը կմնա «միայն խոսող հարթակ»։

  • Կիսվել: