շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն անհիմն է որակել Իրանի դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի մեղադրանքները

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն անհիմն է որակել Իրանի դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի մեղադրանքները

Հերքելով տարածաշրջանն ապակայունացնելու և ուկրաինական հակամարտության կապակցությամբ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ու Բրիտանիայի մեղադրանքները, ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք անհիմն են, գրում է parstoday.ir-ը:

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ նախագահ Բարբարա Վուդվորդին ուղղված նամակում, Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է. «ԱՄՆ-ն ու Բրիտանիան չեն կարող խուսափել պատասխանատվությունից, քանի հանդիսանում են իսրայելական ռեժիմի հանցագործությունների պատճառը։ Թել Ավիվին այդ երկրների անվերապահ աջակցությունը խթանում է հակամարտությունների շարունակությունը և թուլացնում ԱԽ առաքելությունը՝ պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»։

Նշելով, որ խաղաղության ու անվտանգության հաստատմանը նպաստելու փոխարեն ԱՄՆ-ն կաթվածահար է արել ԱԽ աշխատանքն ու Իսրայելի ռեժիմին թույլ տվել ինքնապաշտպանության պատրվակով շարունակել ագրեսիան, Իրավանին հավելել է․ «Դա ակնհայտ դարձավ, երբ ԱՄՆ-ն վետո դրեց հրադադարի վերաբերյալ վերջին բանաձևի վրա»։

Իրավանին հավելել է․ «Իրանը կտրականապես մերժում է ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի և Բրիտանիայի հնչեցրած մեղադրանքները, որոնք հնչել են «Ուկրաինայում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման» օրակարգով ԱԽ նիստում։ Ուկրաինայի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը թափանցիկ է և անփոփոխ»։

2024 թվականի օգոստոսի 30-ին ՄԱԿ-ում կայացավ «Միջազգային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներ» թեմայով հանդիպում, որը նվիրված էր Ուկրաինային արևմտյան զենք տրամադրելու խնդրին։

Հանդիպմանն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները ևս մեկ անգամ մեղադրանքներ հնչեցրեցին Իրանի դեմ՝ կապված Ուկրաինայում շարունակվող հակամարտության հետ։

ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ներկայացուցիչներն իրենց անհիմն մեղադրանքները հնչեցրեցին ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի հիմամբ, իսկ ամերիկացի ներկայացուցիչը, բացի այդ մեղադրանքից, Իրանին մեղադրեց նաև ահաբեկչությանն աջակցելու մեջ:

  • Կիսվել: