ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Իսրայելից պաղեստինյան հողերի օկուպացիան դադարեցնելու պահանջով բանաձև
ԱԱյսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է պաղեստինցիների պատրաստած բանաձևը, որով Իսրայելից պահանջվում է 12 ամսվա ընթացքում դադարեցնել իր «ապօրինի ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքում»:
Նշենք, որ բանաձևին կողմ է քվերակել 124 երկի, 43 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ Իսրայելը, ԱՄՆ-ը և 12 այլ երկրներ բանաձևին դեմ են քվեարկել։
Բանաձևը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի հուլիսյան խորհրդատվական եզրակացությունը, որում ասվում է, որ պաղեստինյան տարածքների և բնակավայրերի Իսրայելի օկուպացիան անօրինական է և պետք է դադարեցվի:
Գլխավոր ասամբլեայի բանաձևը միաժամանակ կոչ է անում պետություններին «միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու իսրայելական բնակավայրերում արտադրվող ցանկացած ապրանքի ներմուծումը, ինչպես նաև Իսրայելին զենքի, զինամթերքի և հարակից սարքավորումների տրամադրումը կամ փոխանցումը, եթե կան կասկածելու ողջամիտ հիմքեր, որ դրանք օգտագործվելու են օկուպացված պաղեստինյան տարածքում»: