կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Ուկրաինայի հարցով նիստ անցկացնելու օգտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Ուկրաինայի հարցով նիստ անցկացնելու օգտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին քվեարկել է Ուկրաինայի իրադրության շուրջ ԱՄՆ-ի նախաձեռնած նիստի անցկացման օգտին: Այդ մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Նիստի անցկացմանը կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, երեք պետություն ձեռնպահ է մնացել: Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր առնվազն 9 կողմ ձայն։

ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդի խոսքով՝ իր պատվիրակությունն այս հանդիպումը հրավիրել է այն պատճառով, որ Ռուսաստան իր հարևանների հետ սահմանին մեծացնում է ռազմական ներկայությունը։ ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի հարցով նախորդ հանդիպումներն անցել են փակ ռեժիմով, իսկ այժմ անհրաժեշտ է բաց նիստ հրավիրել, որը «Ռուսաստանին անհարմար վիճակի մեջ կդնի»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է որ ՌԴ տարածքում զորքերի տեղակայումը իր երկրի ներքին գործ է, այլ ոչ թե սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Ռուսաստանի պատվիրակությունը բազմիցս հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները։

Ռուսական կողմն իր հերթին մտադրություն է հայտնել փետրվարի 17-ին Անվտանգության խորհրդում քննարկել Մինսկի համաձայնագրերի կատարումը:

  • Կիսվել: