չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մահացել է «Ռոսնեֆտի» ղեկավարի որդին

Մահացել է «Ռոսնեֆտի» ղեկավարի որդին

Մահացել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի որդին՝ Իվան Սեչինը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նա մահացել է Կրասնոգորսկում գտնվող իր առանձնատանը:

35-ամյա տղամարդու մահվան պաշտոնական պատճառ է նշվել «պոկված թրոմբը»:

Իվան Սեչինը «Ռոսնեֆտ»-ում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում 2014 թվականից, նա Իգոր Սեչինի միակ որդին էր:

  • Կիսվել: