հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահացել է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի միակ դուստրը` Լիզա Մարի Փրեսլին

Մահացել է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի միակ դուստրը` Լիզա Մարի Փրեսլին

55 տարեկանում մահացել է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի միակ դուստրը` Լիզա Մարի Փրեսլին։ Այս մասին հայտնում է People-ը հղում անելով երգչուհու մորը։

«Ծանր սրտով պետք է ձեզ հետ կիսվեմ այն սարսափելի լուրով, որ իմ գեղեցկուհի դուստր Լիզա-Մարին լքել է մեզ»,- ասել է Պրիսցիլա Փրեսլին։

Մահից երկու օր առաջ Լիզա Մարին և նրա մայրը ներկա էին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, որտեղ Օսթին Բաթլերը դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան ճանաչվեց Էլվիս Փրեսլիի դերի համար։

Հունվարի 13-ի գիշերը Լիզա Մարին հոսպիտալացվել էր սրտի կանգից հետո։ Ըստ TMZ-ի, բժիշկները Փրեսլիին արհեստական կոմայի մեջ էին գցել:

  • Կիսվել: