Մահացել է օսկարակիր դերասանուհի Մեգգի Սմիթը՝ պրոֆեսոր ՄակԳոնագալը Հարի Փոթերից
89 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Մեգի Սմիթը: Նա առավելապես հայտնի է Հարրի Փոթերի ֆիլմերում, «Դաունթոն աբբայություն» սերիալում իր դերակատարումներով։
Դերասանուհու մահվան մասին հայտնել են նրա որդիները՝ նշելով, որ նա խաղաղ մահացել է սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ հիվանդանոցում: Կյանքի վերջին րոպեներին եղել է ընտանիքի և ընկերների կողքին։
Իր կարիերայի ընթացքում Մեգի Սմիթը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։
Աստղը նաև երկու Օսկար ունի: