երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահացել է Նյու Յորքի մաֆիայի բոսս Փիթեր Արտուր Գոտտին

Մահացել է Նյու Յորքի մաֆիայի բոսս Փիթեր Արտուր Գոտտին

ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում դաշնային բանտում 81 տարեկանում մահացել է Գամբինո կլանի ղեկավար Փիթեր Արտուր Գոտտին, տեղեկացնում է Associated Press-ը:

Փիթերը հայտնի գանգսթեր Ջոն Գոտտիի եղբայրն է, որը Նյու Յորքի մաֆիան ղեկավարում էր մինչև 2002 թվականը: Հենց Ջոնի մահվանից հետո էր Փիթերը ղեկավարում մաֆիան:

Նախկին մաֆիոզները նշում են, որ Փիթերը ոչ իր կամքով էր դարձել բոսս ու շատ վատ էր կատարում ղեկավարի դերը:

Նշվում է, որ հանցավոր կլանի համար նրան չափից դուրս բարի էին համարում:

Փիթեր Արտուր Գոտտին բանտում էր 2003 թվականից ու այնտեղ պետք է անցկացներ դեռ 8 տարի:

  • Կիսվել: