ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը

Մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը

91 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարը։  Aliq.ge-ն գրում է, որ այդ մասին տեղեկացրել է Վրաստանի գրողների տունը։

Մասնագիտությամբ արևելագետ Շահնազարն ավարտել է ԹՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը (1951)։ 1984-1987 թվականներին եղել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

1950-ականներից թարգմանություններ է հրատարակել հայերենից, աբխազերենից և օսերենից։ Արժանացել է հայ և վրացի բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Իվանե Մաչաբլիի անվան մրցանակներին։

2015 թվականին նրան շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում։ Շահնազարը Թբիլիսիի հավատարմության և Պատվո շքանշանակիր է։

  • Կիսվել: