երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ատոմային գործակալության առաքելությունը մի քանի օր կանցկացնի Զապորոժիեի ԱԷԿ-ում. Գրոսսի

Ատոմային գործակալության առաքելությունը մի քանի օր կանցկացնի Զապորոժիեի ԱԷԿ-ում. Գրոսսի

Չորեքշաբթի առավոտյան Reuters-ը հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Կիևից շարժվել է Զապորոժիեի ատոմակայան։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հաստատել է, որ առաքելությունը կայանի ճանապարհին է:

«Այնտեղ մենք շատ կարևոր խնդիր ունենք՝ գնահատել տիրող իրական իրավիճակը և օգնել այն կայունացնելու»,- ​​ասել է նա։

Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան հավելել է, որ առաքելությունը կարողացել է կողմերից երաշխիքներ ստանալ և նախատեսում է «մի քանի օր» անցկացնել տեղում։

Գրոսսին նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ծրագրում է մշտական ​​առաքելություն կազմակերպել Զապորոժիեի ԱԷԿ-ում:

Պատվիրակության կազմում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քարտուղարության մոտավորապես մեկուկես տասնյակ աշխատակիցներ, որոնք զբաղվում են միջուկային անվտանգության հարցերով։ Ատոմակայան նրանց ուղեկցում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների թիմը:

  • Կիսվել: