երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՄԱԳԱՏԷ-ն առաքելություն է ուղարկում Զապորոժիեի ԱԷԿ

ՄԱԳԱՏԷ-ն առաքելություն է ուղարկում Զապորոժիեի ԱԷԿ

 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ կազմակերպության դիտորդական առաքելությունն այս շաբաթ կայցելի Զապորոժիեի ատոմակայան։
 
«Այդ օրը եկավ, ՄԱԳԱՏԷ-ի օգնության և աջակցության առաքելությունն արդեն Զապորոժիե ԱԷԿ–ի ճանապարհին է: Մենք պետք է ապահովենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունն ու պահպանությունը: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ այն առաքելությունը, որն այս շաբաթվա վերջին կհասնի Զապորոժիեի ԱԷԿ»,- գրել է Գրոսսին Twitter-ում։
 
Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ընդունել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Զապորոժիեի ատոմակայանում և ապահովել նրանց լիարժեք անվտանգությունը, սակայն հարց է` ուկրաինական կողմն այդ ընթացքում «լռության ռեժիմ» կպահպանի, թե ոչ։
 
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:

  • Կիսվել: