շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Լվացքի մեքենայի մեջ արգելափակված փոքրիկ տղային դուրս են բերել փրկարարները

Լվացքի մեքենայի մեջ արգելափակված փոքրիկ տղային դուրս են բերել փրկարարները

Ուզբեկստանում փրկարարները դուրս են բերել  լվացքի մեքենայի մեջ արգելափակված երեխային։ Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Ջիզակ քաղաքի Իթթիֆակ միկրոշրջանում։ Փոքրիկ տղան անզգուշորեն հայտնվել է լվացքի մեքենայի մեջ։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Երեխային փրկելու համար նրանց հատուկ տեխնիկա է անհրաժեշտ եղել։ Արդյունքում ընտանիքի կրտսեր անդամը դուրս է բերվել և և հանձնվել ծնողներին։ Թե որտեղ են նրանք եղել դեպքի պահին, չի նշվում։

  • Կիսվել: