Լուվրից թանկարժեք զարդերի գողության գործով Ֆրանսիայում երկու կասկածյալի են ձերբակալել
Ֆրանսիայում ձերբակալել են երկու տղամարդու՝ Փարիզի հռչակավոր Լուվրի թանգարանից վերջերս կատարված՝ թանկարժեք զարդերի գողության գործով, տեղեկացնում է Le Parisien-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25–ին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ին, երբ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում պատրաստվում էր նստել արտասահման մեկնող ինքնաթիռ։ Երկրորդ կասկածյալը ձերբակալվել է դրանից քիչ անց՝ Փարիզի տարածաշրջանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 19-ին թալանել են Փարիզի Լուվրի թանգարանը, հանցագործները գողացել են Նապոլեոնի ժամանակաշրջանի մի քանի ոսկյա իրեր՝ վզնոց, կրծքազարդ, գլխազարդ։


