երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Լուկօյլ»-ի ադրբեջանցի բաժնետերը լքել է ընկերության տնօրենների խորհուրդը և ղեկավարի պաշտոնը

«Լուկօյլ»-ի ադրբեջանցի բաժնետերը լքել է ընկերության տնօրենների խորհուրդը և ղեկավարի պաշտոնը

Վագիթ Ալեքպերովը լքել է «Լուկօյլ»-ի տնօրենների խորհուրդը և ղեկավարի պաշտոնը։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի ծառայությունում։ Նշվում է, որ մարտի 31-ի դրությամբ Ալեքպերովը վերահսկում էր «Լուկօյլ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 3,12%-ը:

Բացի այդ, ձեռնարկատերը վստահորդների և ներդրումային հիմնադրամների միջոցով շահեկան տնտեսական շահեր է ունեցել (առանց ձայնի իրավունքի) բաժնետոմսերի 5,43%-ում։

«Այսպիսով, Վ.Յու.Ալեքպերովը «Լուկօյլ» ՓԲԸ-ի վերահսկիչ բաժնետեր չէ»,- նշել են ընկերության մամուլի ծառայությունից։ Վագիթ Ալեքպերովը նավթային ընկերության նախագահն է 1993 թվականից։ Բացի այդ, ձեռնարկատերը վերահսկում է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը։

  • Կիսվել: