կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին

Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին

Բելառուսի Հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Բելառուսի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Նախագահի երդումն ընդունվում է հանդիսավոր մթնոլորտում՝ Համաբելառուսի ժողովրդական ժողովի նախագահության անդամների, Ներկայացուցիչների պալատի պատգամավորների և Հանրապետության խորհրդի անդամների, Սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորների ներկայությամբ Նախագահի ընտրության օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս:

  • Կիսվել: