շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Լուկաշենկոն շնորհավորել է Կղավելաշվիլիին

Լուկաշենկոն շնորհավորել է Կղավելաշվիլիին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես շնորհավորում է Միխեիլ Կղավելաշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ, գրում է aliq.ge-ն:

Սա Կղավելաշվիլիի երկրորդ շնորհավորանքն է այլ երկրի նախագահից։

«Վստահ եմ, որ մեր երկրների միջև արդյունավետ և կառուցողական համագործակցության վերականգնումը կնպաստի Բելառուսի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ծրագրերի հաջող իրականացում և նոր ձեռքբերումներ՝ ի շահ հայրենիքի», — ասել է Լուկաշենկոն:

Նշենք, որ Կղավելաշվիլիին շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը հակարևմտայն հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրեց երկրի 6-րդ նախագահ:

  • Կիսվել: