երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լուկաշենկոն Պուտինից օգնություն է խնդրել Միութենական պետության սահմանի առնչությամբ

Լուկաշենկոն Պուտինից օգնություն է խնդրել Միութենական պետության սահմանի առնչությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Նախարարների խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջոցով այդ երկրի պաշտպանության նախարարությանը խնդրել է միանալ Բելառուսի և Միութենական պետության սահմաններին պարեկությանը, տեղեկացնում է ՛՛Բելտա՛՛-ն:

Նշվում է, որ ռուսական ռմբակոծիչները կպարեկեն Բելառուսի սահմանը Ուկրաինայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ՝ կիսաշրջան կազմելով Գոմելից մինչև Պոստավ, քանի որ, ըստ Լուկաշենկոյի, սահմանի ամբողջ երկայնքով ՛՛իրավիճակը լուրջ է՛՛։

Բելառուսի նախագահը մտահոգված է դեպի երկրի արևմտյան սահման զինված ուժերի շարժմամբ։ Նա սահմանապահներին և Պետական անվտանգության կոմիտեին հանձնարարել է վերահսկողություն ապահովել Լեհաստանի և ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի տեղաշարժի նկատմամբ։

Նա ասել է. ՛՛Դուք տեսնում եք արդեն 15 հազար զինվորականներ (լեհ զինվորականներ Բելառուսի հետ սահմանին), տանկեր, զրահատեխնիկա, ուղղաթիռներ, թռչում են ինքնաթիռներով՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր միգրանտներին զենքի միտումնավոր փոխանցման մասին՝ Լեհաստանի և Բելառուսի միջև հակամարտություն հրահրելու համար։

Նրա խոսքով՝սահմանին հավաքված միգրանտները ռազմական գործողությունների փորձ ունեցող մարդիկ են, և եթե զենք ունեն, ապա, ըստ Լուկաշենկոյի, դրա կիրառման հետ կապված ցանկացած միջադեպ կարող է կայծ լինել ռազմական առճակատման մեկնարկի համար։


 

  • Կիսվել: