կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լուկաշենկոն հանձնարարել է ընդունել եւ տեղակայել ռուս զինվորականներին Բելառուսում

Լուկաշենկոն հանձնարարել է ընդունել եւ տեղակայել ռուս զինվորականներին Բելառուսում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս-ռուսական զորքերի տարածաշրջանային խմբավորման տեղակայման շրջանակներում ուժայիններին ասել է, որ անհրաժեշտ է ընդունել եւ տեղակայել ռուս զինվորականներին։

«Դուք մի նայեք Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մեծ քանակին։ Բայց խոսքը մեկ հազար մարդու մասին չէ։ Եվ պատրաստ եղեք մոտ ապագայում ընդունել այդ մարդկանց ու տեղավորել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է՝ ըստ մեր ծրագրի։ Առանց ընտրելու, առանց իրավիճակը եւ հանգամանքները սրելու»,- խորհրդակցության ժամանակ ասել է Լուկաշենկոն՝ դիմելով Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Երկուշաբթի ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Կիեւի կողմից Բելառուսի դեմ ճակատ բացելը ռազմական տեսանկյունից խելագարություն է, բայց գործընթացը սկսվել է, եւ Արեւմուտքն է Ուկրաինային մղում դրան։ Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն եւ եվրոպական մի շարք երկրներ դիտարկում են Բելառուսի դեմ հնարավոր ագրեսիայի տարբերակները։ Բելառուսի պետության ղեկավարը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է զորքերի միացյալ տարածաշրջանային խմբավորման տեղակայման մասին։ Նրա խոսքով՝ այս խմբավորման ձեւավորումն արդեն երկու օր է շարունակվում է։

 

  • Կիսվել: