Լրագրողները մուտք են գործել Գելենջիկի աղմկահարույց «պալատ» (տեսանյութ)
Mash թելեգրամյան ալիքը ՌԴ Գելենջիկ քաղաքում գտնվող հայտնի ՛՛պալատի՛՛ կառուցման վայրից ռեպորտաժ է հրապարակել: Ինչպես պնդում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ ՛՛պալատը՛՛ պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Mash-ի գլխավոր խմբագիր Մաքսիմ Իկսանովը, մեկնաբանելով կադրերը, նշում է, որ երևում է, որ այն պատրաստ է միայն դրսից, իսկ ներսում դեռ հարդարման աշխատանքները չեն սկսվել։
Նա նշել է նաև, որ ՛՛պալատը՛՛ բոլորովին նման չէ Ձմեռային պալատին՝ Ռուսաստանի կայսրերի նախկին պաշտոնական նստավայրին Սանկտ Պետերբուրգում։
Իկսանովի խոսքով՝ շենքի ներսում կա 16 միանման ննջարան, լոգարաններ և հանդերձարաններ:
Խոսելով այն մասին, թե ինչպես է ինքն այդտեղ հայտնվել, նա ասել է, որ հաջողվել է մտնել առանձնատան տարածք անանուն ՛՛տեխնիկական հսկողության ներկայացուցչի՛՛ օգնությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ այսպես կոչված ՛՛Գելենջիկիի պալատը՛՛, որը Նավալնիի խոսքով, պատկանում է իրեն, իրականում ոչ իրենն է, ոչ էլ իր մերձավորներինը՞