շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Լոս Անջելեսի անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է, կան զոհեր

Լոս Անջելեսի անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է, կան զոհեր

Անտառային հրդեհները, որոնք ավերել են Լոս Անջելեսի ամենագեղատեսիլ թաղամասերը, շարունակում են տարածվել: Առնվազն հինգ մարդ է մահացել վերահսկողությունից դուրս եկած երեք խոշոր հրդեհի հետևանքով:

Կալիֆոռնիայում աղետը հասել է Հոլիվուդի բլուրներին, որտեղ սկսվել է տեղի բնակիչների տարհանումը։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի խոսքով՝ հրդեհները դեռ տեղայնացված չեն, զոհերի թիվը կարող է աճել։ Իրավիճակը սրվում է ուժեղ քամու և չոր եղանակի պատճառով։

Իշխանությունները նշել են, որ Լոս Անջելեսի տարածքում շարունակում է այրվել հինգ անտառային հրդեհ, 150 հազար մարդ է ապրում տարհանման գոտում, հրկիզվել է 1000 շինություն, այդ թվում՝ հայտնի մարդկանց տները:

  • Կիսվել: