հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Լոնդոնը 2025 թ. Կիևին կտրամադրի 285 միլիոն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ

Լոնդոնը 2025 թ. Կիևին կտրամադրի 285 միլիոն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ

Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային ռազմական օգնության լրացուցիչ բազմամիլիոնանոց փաթեթ կուղարկի: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին, որը դեկտեմբերի 18-ին այցելել է Կիև։

Ըստ նախարարի՝ խոսքը «225 մլն ֆունտ ստեռլինգ (284,6 մլն դոլար) գումարի նոր փաթեթի մասին է»։

Ինչպես նշում է հրատարակությունը, Հիլին, որը հանդիպում է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ, պարզաբանել է, որ Լոնդոնը Կիևին կտրամադրի հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ավելի շատ միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և զինամթերք երկրի ռազմածովային ուժերի համար։

Հայտարարված փաթեթի շրջանակներում, ըստ նախարարի, Մեծ Բրիտանիան նաև մտադիր է «ընդլայնել ուսուցման իր առաջարկը»։

Հրապարակման համաձայն՝ Մեծ Բրիտանիայի համար Ուկրաինային աջակցելու առաջնահերթ ուղղություններից Հիլին նշել է «բրիտանացի զինվորականների կողմից ուկրաինացի զինվորների ուսուցումը և արդյունաբերական համագործակցության ընդլայնումը»։

 

  • Կիսվել: