երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լիզ Թրասը կառաջադրվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Լիզ Թրասը կառաջադրվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտ է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար, ասվում է The Telegraph-ում կիրակի օրը հրապարակված հոդվածում։ «Ես կառաջադրվեմ որպես պահպանողական և կկառավարեմ որպես պահպանողական»,- ասել է Թրասը։

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ներկայում զբաղեցրած պաշտոնում «օգնել է գլխավորել միջազգային պատասխան միջոցներն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողությանը, ինչպես նաեւ կոշտ պատժամիջոցների փաթեթ է մտցրել։ Թրասի կարծիքով՝ Բրիտանիան բախվում է «հսկայական մարտահրավերների արտասահմանում՝ ագրեսիվ Ռուսաստանից մինչեւ էլ ավելի անհողդողդ Չինաստան»։

2019թ. վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինած Բորիս Ջոնսոնը հուլիսի 7-ին հայտարարել է վարչապետի եւ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններից իր հրաժարականի մասին։ Նա կկատարի պարտականությունները մինչեւ նոր վարչապետի նշանակումը։

 

  • Կիսվել: