հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լիտվայում ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժություններ՝ 3000 զինվորականների մասնակցությամբ

Լիտվայում ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժություններ՝ 3000 զինվորականների մասնակցությամբ

Լիտվայում ընթանում են «Գելեժինիս վիլկաս»՝ «Երկաթե գայլ», միջազգային լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի ութ երկրներից մոտ 3000 հոգուց բաղկացած ստորաբաժանումներ, հայտնել է Լիտվայի բանակի հրամանատարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 18-ը։ Դրանցում գործի են դրվել շուրջ 3000 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ վարժանքները կազմակերպող Լիտվայից, ինչպես նաև Բելգիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Չեխիայից և Խորվաթիայից։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 650 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահափոխադրիչներ։

Զորավարժությունների հիմնական խնդիրն է ստուգել և օժանդակել Լիտվայի բանակի «Գելեժինիս Վիլկաս» մոտոհետևակային բրիգադի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությանը, կատարելագործել դաշնակիցների հետ փոխգործակցությունը պաշտպանական և հարձակողական գործողությունների ընթացքում:

  • Կիսվել: