երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի «Երկաթե գայլ 2022 II» լայնածավալ զորավարժությունները

Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի «Երկաթե գայլ 2022 II» լայնածավալ զորավարժությունները

Լիտվայում երկուշաբթի օրը մեկնարկում են ՆԱՏՕ-ի երկրների 3,5 հազար զինվորականների և 700 միավոր զինտեխնիկայի մասնակցությամբ ամենամյա զորավարժությունները, երկուշաբթի օրը հայտարարել է Լիտվայի բանակի հրամանատարությունը։

«Լիտվայում հոկտեմբերի 17-ին մեկնարկել են Լիտվայի բանակի հետևակային բրիգադի կողմից կազմակերպված «Երկաթե գայլ 2022 II» միջազգային զորավարժությունը: Երկշաբաթյա զորավարժությունների ընթացքում Լիտվայի և ՆԱՏՕ-ի ինը այլ երկրների ու գործընկերների զինվորականները կմարզվեն` Բելգիա, Չեխիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և Ավստրալիա:
 
Ընդհանուր առմամբ, վարժանքներին կմասնակցի շուրջ 3500 զինվորական և 700 միավոր զինտեխնիկա՝ տանկեր, հետևակի մարտական ​​մեքենաներ, զրահամեքենաներ, հրետանի, պարագաներ և վարչական մեքենաներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նման վարժանքներն անցկացվում են ամեն տարի՝ աշնանն ու գարնանը։

  • Կիսվել: