ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լիտվան Ռուսաստանից այլևս չի ներմուծում բնական գազ

Լիտվան Ռուսաստանից այլևս չի ներմուծում բնական գազ

Լիտվան Ռուսաստանից այլևս չի ներմուծում բնական գազ: Այս տեղեկությունը հաստատել է հանրապետության Էներգետիկայի նախարարությունը:

՛՛Լիտվայի գազատրանսպորտային համակարգն ընթացիկ ամսվա սկզբից գործում է առանց Ռուսաստանից ներկրվող գազի: Ապրիլի 2-ի դրությամբ գազի համակարգերի լիտվա-բելառուսական հանգույցում ռուսական հումքի ներմուծումը հավասար է զրոյի՛՛,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Լիտվայի Էներգետիկայի նախարարությունը նաև հայտնել է, որ ՛՛Վիլնյուսի համար արդիական չէ՛՛ գազամատակարարման համար ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը:

  • Կիսվել: