կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Լիտվացի խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ

Լիտվացի խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ

2021 թ. մայիսի 20-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի՝ Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները հայտարարություն են ընդունել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից:
 
Հայտարարության մեջ նշվում է, որ Լիտվան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
 
Խորհրդարանականներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, ինչպես նաև հայկական տարածք ներխուժման մասին լուրերի կապակցությամբ:
 
Լիտվայի Հանրապետության Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները բոլոր կողմերին կոչ են արել լիովին պահպանել նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագիրը և շարունակել բանակցությունները հակամարտության հարատև, խաղաղ լուծման շուրջ: Կոչ է արվում դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք կվտանգեն հրադադարի ռեժիմը և կբարձրացնեն լարվածությունը:
 
Ակնկալվում է, որ Ադրբեջանն անհապաղ դուրս կբերի իր ուժերը:

  • Կիսվել: