հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիբիայի դատարանը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ ծովային սահմանի մասին համաձայնագիրը

Լիբիայի դատարանը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ ծովային սահմանի մասին համաձայնագիրը

Լիբիայի խորհրդարանը հայտարարել է, որ վերաքննիչ դատարանը երկրի արևելքում չեղյալ է հայտարարել Ազգային համաձայնության կառավարության և Թուրքիայի միջև սահմանազատման և անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը:

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերին Թուրքիան ծովային սահմանի մասին համաձայնագիր էր ստորագրել այս Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության հետ:

Նշենք նաև, որ գործարքը խստորեն դատապարտվել էր Հունաստանի կողմից` որպես իր ինքնիշխան իրավունքների խախտում և անօրինական էր հայտարարվել նաև Կիպրոսի, Իսրայելի և Եգիպտոսի կողմից: Դեմ էր հանդես եկել նաև Եվրամիությունը:

  • Կիսվել: