չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Լիբիայի ափերին միգրանտներ են զոհվել

Լիբիայի ափերին միգրանտներ են զոհվել

Վեց միգրանտ զոհվել և 93-ը փրկվել է Լիբիայի ափերին՝ փորձելով անցնել Միջերկրական ծովը: Այս մասին հունիսի 27-ին հայտնել է Միգրացիայի  միջազգային կազմակերպությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Անցյալ գիշեր առափնյա անվտանգության ներկայացուցիչները Լիբիա են վերադարձրել 93 միգրանտի: Նրանց թվում եղել է մի հղի կին, որը ծննդաբերել է ռետինե նավակում: Միգրանտները ՄՄԿ-ին հայտնել են, որ ճանապարհին վեց մարդ զոհվել է»,-նշվում է կազմակերպության՝ «Թվիթեր»-ում տարածած հայտարարությունում:

Փրկվածներին ազատ են արձակել ափ հասցնելուց հետո:

  • Կիսվել: