շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի

 Լիբանանի հարավում և արևելքում բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է Լիբանանի ժամանակավոր կառավարությանը կից առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 492 զոհի և 1645 վիրավորի մասին:
 
«Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558 - ի՝ ներառյալ 50 երեխա և 94 կին», - ասել է Աբյադը:
Նախարարի խոսքով՝ վիրավորների թիվը հասել է 1835-ի։
 
Նշենք, որ Լիբանանի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով սեպտեմբերի 23–ին զոհվել է 492 մարդ: Ինչպես նշում է «The Guardian»–ը, 1975–1990 թթ. քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր սա զոհերի օրական ամենամեծ թիվն է: Իսրայելը հայտարարում է, որ «Հզբոլլահի» հետ հակամարտության սրման ընթացքում խոցել է 1300 թիրախ, տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները:

  • Կիսվել: