Լիբանանում Իսրայելի ագրեսիայի հետևանքով միաժամանակ զոհվել և վիրավորվել է 28 մարդ
Իսրայելը հարձակվել է Լիբանանի հյուսիսում գտնվող շենքի վրա, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել է 28 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ շենքում ապրում էին տեղահանվածներ, Սիրիայի քաղաքացիներ և տեղի բնակիչներ:
Դա Լիբանանի ամենահյուսիսային կետն է, որին Իսրայելը հարվածել է սեպտեմբերին Իսրայելի կողմից լայնամասշտաբ պատերազմ սկսելուց ի վեր: