ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը

Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 27-ի գիշերը։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը։

«Մենք սպասում ենք Իսրայելի կաբինետի նիստի արդյունքներին։ Հույս ունենք, որ մենք կկարողանանք հասնել զինադադարի»,- ասել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը։

Ավելի վաղ Al Jadeed հեռուստաալիքը հայտնել էր, որ հրադադարի մասին հայտարարություն կարող է արվել չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ին, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի կողմից։ Ինքը՝ կառավարության ղեկավարը, հրաժարվել է հաստատել այս տեղեկությունը՝ նշելով, որ «նախընտրում է զերծ մնալ մեկնաբանություններից, քանի դեռ բանակցությունները շարունակվում են»։

  • Կիսվել: